«Շտապ օգնությունը» հաստատել է Նաիրիտում 5 մահացածների մասին տեղեկատվությունը14 մայիսի 2009 - 22:16 AMT PanARMENIAN.Net - «Շտապ օգնության» օպերատիվ բաժանմունքի ավագ բժիշկ Էլմիրա Գեւրոգյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Նաիրիտ կաուչուկի գործարանում բռնկված պայթյունի եւ հրդեհի արդյունքում մահացած 5 անձանց մասին տեղեկատվությունը: Նրա խոսքերով, երկու մահացածները դուրս են բերվել անմիջապես «Շտապ օգնության» ջոկատի եւ հրդեհային ստորաբաժանումների ժամանումից հետո: Ավելի ուշ, նրա խոսքերով, տարբեր աստիճանի այրվածքներով երկու վիրավորները տեղափոխվել են Էրեբունի Բժշկական կենտրոն: Էլմիրա Գեւորգյանը նաեւ հայտարարեց, որ տեղեկատվություն են ստացել եւս երեք մահացածների մասին:Որոշ տվյալներով, փրկարարները եւս 20 մարդու չեն կարողանում դուրս բերել դեպքի վայրից: Այսօր` տեղական ժամանակով մոտավորապես 18:40-ին, սինթետիկ կաուչուկի արտադրության մասնագիտացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել երկու պայթյուն, որից հետո հրդեհ է սկսվել: 15 րոպե անց կատարվածի վայր են ժամանել 9 հրշեջ ստորաբաժանումներ: Գործարանի շրջակա տարածքը փակ է տրանսպորտի երթեւեկության համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |