ԱԳՆ խոսնակ. Կուրսկում տուժածների շրջանում հայերի մասին տվյալներ չկան![]() 10 օգոստոսի 2024 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Կուրսկի շրջանում իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների կամ հայերի առկայության մասին այս պահին տվյալներ չկան: Այդ մասին հայտնել է ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։ Ռուսաստանն օգոստոսի 6-11-ը արտակարգ դրություն է հայտարարել Կուրսկի մարզում, որտեղ արդեն չորրորդ օրն է՝ ուկրաինական բանակը ռազմական գործողություններ է իրականացնում։ Ուկրաինային սահմանակից Կուրսկի մարզում, Ռուսաստանի 2020-ի մարդահամարի տվյալներով, ավելի քան 5000 հայ է ապրում։ Հայ համայնքը մեծությամբ երկրորդն է ուկրաինականից հետո։ ՌԴ Կուրսկի մարզում շարունակվում են մարտերը Ուկրաինայի զինված ուժերի հետ, որոնք հարձակում էին ձեռնակել օգոստոսի 6-ից։ Հայտարարվել է, որ կասեցվել է Ուկրաինայի ԶՈւ առաջխաղացումը ՌԴ տարածքի խորքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է գումարել։ Տեղի ունեցողը նա որակել է որպես «Կիևի լայնածավալ սադրանք»։ Ըստ որոշ տեղեկությունների, Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է գրավել Կուրսկի շրջանում գտնվող «Սուջա» գազաչափիչ կայանը, որը սահմանին մոտ է, պաշտոնական հաստատում դա դեռ ոչ մի կողմից չի ստացել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |