Այս պահի դրությամբ հայտնվում է 3 զոհի մասին, մյուսների ճակատագիրն անհայտ է15 մայիսի 2009 - 00:01 AMT PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ հայտնվում է 3 զոհի մասին, մյուսների ճակատագիրն անհայտ է` «Նաիրիտում» բռնկված հրդեհի հետեւանքով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Շտապ օգնության» օպերատիվ բաժնի ավագ բժիշկ Էլմիրա Գեւորգյանը, ինչ վերաբերում է այն 20 մարդուն, որոնց չեն կարողանում դուրս բերել հրդեհի գոտուց, նրանց ճակատագիրը դեռեւս անհայտ է: Այսօր, տեղի ժամանակով մոտ 18:40-ին «Նաիրիտի գործարան» ՓԲԸ-ում, որը մասնագիտացած է սինթետիկ կաուչուկի արտադրության վրա, երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: 15 րոպե անց պատահարի վայր է ժամանել 9 հրշեջ անձնակազմ: Գործարանի մերձակա տարածքը շրջափակված է ոստիկաններով եւ փակ է տրասնպորտի համար: Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս «Նաիրիտին» մերձակա թաղամասերի բնակիչներին չբացել պատուհանները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել նախարարությունում, վարակի վտանգ չկա, սակայն պատուհանները խորհուրդ չի տրվում բացել ծխի պատճառով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |