ՀՀ ղեկավարը Թուրքիային խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի գործընթացին միջամտելուց15 մայիսի 2009 - 00:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության օժանդակությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Սերժ Սարգսյանը միանգամայն դրական եւ օգտակար է համարել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ բրիտանական կողմի առաջարկությունը, ինչը, նրա խոսքով` հնարավորություն կտա ծանոթանալ տարբեր հարցերի շուրջ միմյանց մոտեցումներին ու դիրքորոշումներին:Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունների վերաբերյալ իր կարծիքը եւ ընդգծել, որ ամենաօգտակարը, որ կարող է անել Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում այն է, որ նա ընդհանրապես չմիջամտի այդ գործընթացին: Ըստ երկրի ղեկավարի, եթե Թուրքիան ցանկանում է օգնել հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա դրա ամենաճիշտ ձեւը կլինի այդ գործընթացին ընդհանրապես չխառնվելը: Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ կարեւորում է հիմնախնդրի կարգավորումը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |