Ղարաբաղյան խորհրդարանի խոսնակը ողջունում է երիտասարդության ակտիվությունը15 մայիսի 2009 - 00:55 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցչական պատվիրակությանը, որն այս օրերին մասնակցում է «Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ-Արցախ» երիտասարդական համաժողովին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին, ԱԺ նախագահն իր երիտասարդ ունկնդիրներին պարզաբանեց ղարաբաղյան հիմնախնդրի պատմաքաղաքական հիմունքները եւ նրա լուծման ավելի քան երկու տասնամյա ընթացքը, Արցախի անկախ պետականության կայացման ու ամրապնդման առանցքային ուղենիշները, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության բանակցային կարգավորման փուլերը եւ արդի զարգացումները: Այդ մասին հաղորդվում է ԼՂՀ Ազգային Ժողովի մամլո հաղորդագրության մեջ:Ընդգծելով Արցախի, ինչպես նաեւ Հայաստանի ու Սփյուռքի երիտասարդության հասարակական ակտիվության անհրաժեշտությունն ավագ սերունդների ձեռքբերումների պահպանման ու զարգացման համար, այդ համատեքստում Աշոտ Գուլյանը, մասնավորապես, կարեւորեց Ստեփանակերտում անցկացվող երիտասարդական համաժողովի նշանակությունը: «Արցախի հետ ձեր փոխադարձ կապերն ու համագործակցությունն աներկբա խոսում են այն մասին, որ մեր երիտասարդները համախմբվում են մեկ միասնական գաղափարի շուրջ»,- ասաց ԱԺ նախագահը: Աշոտ Ղուլյանը պատմեց նաեւ ԼՂՀ օրենսդիր մարմնի մասին` հակիրճ ներկայացնելով խորհրդարանի անցած ուղին, ներկայիս կառուցվածքն ու քաղաքական կազմը, գործունեության հիմնական ուղղությունները, խորհրդարանական ավանդույթների ձեւավորման ընթացքը: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը պատասխանեց երիտասարդ հասարակական գործիչների հարցերին, որոնք վերաբերում էին ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ԼՂՀ իշխանությունների երիտասարդական քաղաքականությանը, Արցախի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին, երկրի հոգեւոր-մշակութային կյանքին, սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ այլ խնդիրների: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |