Սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Մայր Տաճարը․ Դրան կնախորդի Մյուռոնօրհնեքը![]() 30 օգոստոսի 2024 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Մայր Տաճարը, դրան կնախորդի Մյուռոնօրհնության արարողությունը։ Այդ մասին որոշում է կայացվել Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման Համակարգող հանձնախմբի հերթական նիստում, որը նախագահել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Համակարգող հանձնախմբի կողմից կազմվել է արարողությունների ծրագիրը, ըստ որի՝ հիմնական արարողությունները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով. 1. Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, Մյուռոնօրհնության արարողություն Սուրբ Տրդատի բաց խորանում։ 2. Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Մայր Տաճարի վերաօծման արարողություն: Հիմնական միջոցառումները լայնորեն կլուսաբանվեն թե՛ տեղական և թե՛ միջազգային լրատվամիջոցների կողմից: Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնեքի արարողությունները հեռարձակվելու են ուղիղ եթերով, հայտնում է Մայր Աթոռը։ Հիշյալ արարողությունների աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով Նորին Սրբության տնօրինությամբ դեռևս 2023–ին ստեղծվել է Համակարգող հանձնախումբ, որն ատենապետում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Համակարգող հանձնախմբի շրջանակներում գործում է 5 ենթահանձնախումբ` Արարողակարգային, Ծիսական, Տեղեկատվական, Տեխնիկական ապահովման, Հրատարակությունների և միջոցառումների կազմակերպման, որոնք նախապես կազմված գործողությունների ծրագրով իրականացնում են սեպտեմբերյան միջոցառումների համապատասխան կազմակերպչական աշխատանքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |