Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

PanARMENIAN.Net - Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 8–ին մատուցվել է 12-րդ պատարագը։ Այն մատուցել է Պոլսո Հայոց թեմի պատրիարք արքեպիսկոպոս Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։

Արարողությանը մասնակցելու համար Աղթամար կղզի հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանել արտերկրից։ Մասնակիցներ են եղել նաև Հայաստանից, հայտնում է Ermenihaber-ը։

Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության հատուկ թույլտվությամբ առաջին պատարագը մատուցվել էր 2010-ի սեպտեմբերի 19-ին։ Սուրբ Խաչ եկեղեցում սովորաբար պատարագ է մատուցվում Խաչվերացի տոնին նախորդող կիրակի օրը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---