Գյումրիում բացվել է Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը![]() 9 սեպտեմբերի 2024 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում` Պ. Սևակ 13 հասցեում, բացվել է Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը, որը երրորդն է Շիրակի մարզում և 34-րդը՝ Հայաստանում։ «Անի» մասնաճյուղում, ինչպես և Ֆասթի մյուս բոլոր մասնաճյուղերում, աշխատելու են 24/7 գրաֆիկով և սպասարկման բարձր ստանդարտներով։ «Անի» մասնաճյուղը կմատուցի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և բարձրակարգ սպասարկում: «Վստահ ենք, որ այս մասնաճյուղի անհրաժեշտությունը քաղաքում կար։ Գյումրին հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, և այստեղ մեր հաճախորդները մշտապես ակտիվ են։ Դա մեզ ոգեշնչում է է՛լ ավելի բարձրացնել սպասարկման որակն ու է՛լ ավելի ընդլայնել մասնաճյուղերի ցանցը», - ասել է Ֆաստ Բանկի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Հովհաննես Թմոյանը։ Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը հագեցած է նորագույն սարքերով, սպասարկման նորարարական լուծումներով: Բանկում վստահ են՝ հաճախորդների համար ստեղծելու են ֆինանսական գործարքների՝ նոր որակի փորձառություն։ Բանկը շարունակում է աշխատել առցանց սպասարկման հնարավորությունների ընդլայման ուղղությամբ՝ կարևորելով գործող մասնաճյուղերի վերաբրենդավորումը և նոր մասնաճյուղերի բացումը թե՛ Երևանում, և թե՛ մարզերում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |