Բլինքենը վերահաստատել է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը![]() 14 սեպտեմբերի 2024 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը մանրամասներ է ներկայացրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։ Նշվում է, որ Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը, հայտնում է Արմենպրեսը։ Նշվում է նաև, որ Բլինքենը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանազատման կանոնակարգի շուրջ համաձայնագիրը։ «Պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը քննարկել են ԱՄՆ-ի և Հայաստանի ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և ներդրումների, կրթության ոլորտներում։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը շարունակական ջանքերին՝ աջակցելու բարգավաճ, ժողովրդավարական և ինքնիշխան Հայաստանին, ինչը շահավետ է ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ ավելի լայն Կովկասի տարածաշրջանի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա նշել է, որ առաջարկն ադրբեջանական կողմին է ուղարկվել օգոստոսի 30–ին, և, թերևս, այնտեղ դեռ չեն հասցրել ծանոթանալ դրան։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը հրաժարվել է այդ առաջարկից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |