Բաքուն նոր մեղադրանք է առաջ քաշում Արցախի ղեկավարների դեմ՝ «հուշարձանների ավերում»![]() 1 հոկտեմբերի 2024 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործերով նախաքննությունն ավարտվել է, սակայն նյութերը դատարան դեռ չեն ուղարկվել։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը՝ խոսելով նաև նոր մեղադրանքի մասին, որի մասին նախկինում չի ասվել։ «Մեղադրանքները բավականին լուրջ են։ Դրանք անջատողականության, մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մեղադրանքներ են», - ասել է նա, գրում է APA-ն։ Ըստ նրա, այժմ քրեական գործերի հետ ծանոթության շրջանն է, որը բավական շատ ժամանակ է գրավում։ «Տուժածները շատ են։ Մեղադրյալների իրավունքները պահպանվում են ըստ միջազգային կոնվենցիաների և ազգային օրենսդրության պահանջների։ Յուրաքանչյուրը մի քանի փաստաբան ունի և իրավունքներ՝ նյութերին ծանոթանալու»,–ասել է Ալիևը։ Նա հավելել է, որ գործը դատարան կփոխանցվի միայն այս գործընթացի ավարտից հետո։ COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |