Ռուբեն Վարդանյանին խոշտանգելու և զրպարտելու փաստերով պաշտպանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան![]() 4 հոկտեմբերի 2024 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները դատական հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան՝ պնդելով, որ Ռուբեն Վարդանյանը ենթարկվել է խոշտանգումների և զրկվել է շուտափույթ դատաքննության իրավունքից: Փաստաբանների հայտարարությունը տարածել է Reuters գործակալությունը, հայտնում է Արմենպրեսը։ Վարդանյանի փաստաբանները հայտարարել են, որ հայցերից մեկը կապված է խոշտանգման հետ, որին նա ենթարկվել է 2024 թվականի ապրիլին հացադուլ հայտարարելու ժամանակ։ Փաստաբանները հայտարարել են, որ, ի պատասխան Ռուբեն Վարդանյանի հացադուլ անելու հայտարարության, նրան տեղափոխել են պատժախուց, ստիպել կանգնել, արգելել են լվացվել և երկու օրով զրկել ջրից։ Մեկ այլ հայցով Վարդանյանի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալի արագ դատաքննության իրավունքը խախտվել է` նրան անցած տարվանից կալանքի տակ պահելու հետևանքով։ Առանձին հայցով ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթը մեղադրվում է Վարդանյանին զրպարտելու մեջ։ Լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել այդ դատական հայցերը: Ադրբեջանի իրավապահ մարմինները Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։ Ադրբեջանական կողմը Վարդանյանին ապօրինի ձերբակալել և առևանգել է Լաչինի միջանցքից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, որից հետո Բաքվի դատարանի որոշմամբ նա կալանավորվել է և մինչև օրս գտնվում է կալանքի տակ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |