Կալիֆոռնիայի նահանգապետն ուզում է ՀՀ այցելել

Կալիֆոռնիայի նահանգապետն ուզում է ՀՀ այցելել

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Մեխիկոյում հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հետ, որը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել։ Այդ մասին Արշակյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մեխիկոյում հանդիպեցինք և մտքեր փոխանակեցինք Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հետ, ով նույնպես մասնակցում էր Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալությանը։ Նահանգապետը ցանկություն և հույս հայտնեց, որ առաջիկայում կկարողանա այցելել Հայաստան»,- ասվում է գրառման մեջ։

Արշակյանը հոկտեմբերի 1-ին Մեխիկոյում մասնակցել է երկրի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաում Պարդոյի երդմնակալության արարողությանը։

Photo. AP
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---