ՀՀ նախագահն աշխատանքային այցով Թուրքմենստանում է![]() 11 հոկտեմբերի 2024 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Աշխաբադի միջազգային օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել է Թուրքմենստանի տրանսպորտի և կոմունիկացիաների գործակալության գլխավոր տնօրեն, փոխվարչապետ Մամմետհան Չակիև Բերդիմուրադին, հայտնում է Արմենպրեսը։ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահը հոկտեմբերի 11-ին հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Նախագահն այցի շրջանակներում կմասնակցի նաև թուրքմեն բանաստեղծ Մահտումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված միջազգային համաժողովին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |