«Հայկական ավիաուղիները» 16 տարով օդանավի շահագործման վկայական է ստացել![]() 14 հոկտեմբերի 2024 - 13:49 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ստացել է օդանավի շահագործման վկայական՝ 16 տարի ժամկետով (ՕՇՎ)։ Սա կարևոր ձեռքբերում է ընկերության զարգացման, թռիչքների ուղղությունների ընդլանյման համար։ Արդեն դեկտեմբերի 20-ից կբացվի Երևան-Դելի ուղիղ չվերթը, իսկ դեկտեմբերի 1-ից կմեկնարկեն դեպի Վոլգոգրադ ուղիղ թռիչքները։ Հաջորդ տարի սպասում են նոր ու հետաքրքիր ուղղություններ, հայտնում է ընկերությունը։ Առաջիկայում նախատեսվում է նաև ինքնաթիռների տեխնիկական սպասարկում, ինչով պայմանավորված հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիների» չվերթները ժամանակավորապես կդադարեցվեն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |