ԱԳՆ խոսնակ. Բաքվից դեռ չենք ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը

ԱԳՆ խոսնակ. Բաքվից դեռ չենք ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը

PanARMENIAN.Net - Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ օգոստոսի վերջին Երևանի փոխանցած առաջարկին (պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրություն) Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Հունիսի 26-ին հայկական կողմը հայտնել էր պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթի ստացման մասին։

Հոկտեմբերի 15–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետն Ադրբեջանի նախագահին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները նախքան Բաքվում կայանալիք COP-29-ը ստորագրեն պայմանագիրը։ Ադրբեջանը դեռևս չի արձագանքել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ Նա հայկական կողմի առաջարկն անիրատեսական է անվանել։

 Ուշագրավ
---