Միլլեր․ Վաշինգտոնը խաղաղության համաձայնագիրը երբեք չի կապել Բաքվում կայանալիք COP29-ի հետ![]() 16 հոկտեմբերի 2024 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը երբեք չի կապել COP29-ի հետ, որը նոյեմբերին կայանալու է Բաքվում։ Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված է կողմերից, ոչ թե ԱՄՆ–ից։ «Մենք երբեք չենք կապել խաղաղության համաձայնագիրը COP29-ի հետ։ Մենք դեռևս մի քանի ամիս առաջ էինք ցանկանում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը և կողմերին դրդում, որ հատեն այդ եզրագիծը։ Բայց դա կախված է կողմերից, ոչ թե ԱՄՆ–ից»,–ասել է Պետդեպի խոսնակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ Նա հայկական կողմի առաջարկն անիրատեսական է անվանել։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |