ԼՂՀ թիմը ԱՊՀ երկրների լրագրողների միջեւ ֆուտբոլային մրցաշարի հաղթողն է18 մայիսի 2009 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է ԱՊՀ երկրների լրագրողների միջեւ 10-րդ հոբելյանական ֆուտբոլային մրցաշարը, որն առաջին անգամ անց է կացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: Մրցաշարն անցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանու ներքո, կազմակերպիչներից է Հայաստանի արտերկրի թղթակիցների ասոցիացիան եւ ԼՂՀ պետական սպորտկոմիտեն: Խաղերի արդյունքում հաղթող դարձավ ԼՂՀ լրագրողների թիմը, որն առաջին անգամ էր մասնակցում մրցաշարին: Երկրորդ տեղում է մոսկովյան «ՆՏՎ+» հեռուստաընկերության թիմը, երրորդում` եւս նորեկներ են` լիտվացի լրագրողները: Հայաստանի լրագրողների հավաքականն ի տարբերություն նախորդ տարիների մրցաշարերի, այս անգամ այնքան էլ հաջող հանդես չեկավ եւ, ոչ առանց մրցավարների օգնության, պարտվեց մեկ խաղում, զիջելով «ՆՏՎ+» հեռուստաընկերության թիմին եւ զբաղեցրեց 5-րդ տեղը` առաջ անցնելով միայն Վոլգոգրադի ու Բրյանսկի միավորված թիմից: Ջավախքի լրագրողներն, իրենց հերթին, զիջեցին լիտվացիներին երրորդ տեղի համար պայքարում: Ֆուտբոլային մրցաշարի հաղթողները պարգեւատրվել են գավաթներով եւ հուշանվերներով: Հատուկ մրցանակներ էին սահմանվել առավել աչքի ընկած խաղացողների համար, այդ թվում լավագույն դարպասապահի, գոլերի հեղինակի, խաղացողի, պաշտպանի, հարձակվողի: Ֆուտբոլային մրցաշարերը ԱՊՀ երկրների շրաջնում արդեն 10-ամյա պատմություն ունեն: Առաջին անգամ լրագրողները հավաքվեցին 1999թ. Սանքտ Պետերբուրգում, քաղաքի ղեկավար Վ.Յակովլեվի հովանավորությամբ: Այնուհետեւ նմանատիպ մրցումներ են անցել Բաքվում, Քիշնեւում, Երեւանում, Սոչիում, Մոսկվայում, Օդեսայում, Բրյանսկում եւ Վոլգոգրադում: Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այս մրցաշարում չեմպիոն են դարձել 2002թ. Երեւանում, եւ երեք անգամ` բրոնզե մրցանակակիր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |