Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են զարգացնել երկկողմ համագործակցությունը18 մայիսի 2009 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հնդկաստանի ԱԳՆ Եվրասիայի համակարգող քարտուղար Դիվյաբ Մանչանդաին: Ողջունելով հյուրին Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-հնդկական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունները եւ շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ եւ խորացմամբ: Դիվյաբ Մանչանդան ընդգծեց, որ Հնդկաստանում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին ու հայ ժողովրդին եւ երկրի իշխանությունները նպատակադրված են ընդլայնել Հայաստանի հետ բարեկամական գործընեկերությունն ու համագործակցությունը: Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց ծավալվեց տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղիների շուրջ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման վերաբերյալ: Նախարար Նալբանդյանը կարեւորեց քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ տնտեսական ու մշակությաին համագործակցության խորացման նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |