Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին![]() 22 հոկտեմբերի 2024 - 14:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այդ մասին տեղեկությունը հաստատել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»։ Նշվում է, որ հոկտեմբերի 23–ին Ազգային ժողովում կայանալու է կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը, որին մասնակցելու է նաև վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, Կազան կմեկնի ուշ երեկոյան, երբ ավարտված կլինի խորհրդարանական հարցուպատասխանը: Վարչապետի՝ Կազան ուղևորվելու մասին, ըստ Բաղդասարյանի, կտրվի առանձին հաղորդագրություն։ ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովը մեկնարկում է Կազանում հոկտեմբերի 22–ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Գագաթնաժողովը կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Դրան կմասնակցի ավելի քան 30 երկրի ներկայացուցիչ: Ավելի վաղ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |