Հայաստանի ոստիկանություն. Անհետ կորած համարվող ԱՄՆ քաղաքացին մահացած է գտնվել18 մայիսի 2009 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում, ճամփեզրի ձորակում հայտնաբերվել է Նազարեթ-Հագոփ Բերբերյանի դիակը` բռնության հետքերով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ոստիկանության մամլո ծառայությունը: Քննությունը վարում է Երեւան քաղաքի քննչական վարչությունը: Նախաքննության շահերից ելնելով` դեպքի հանգամանքները եւ հանցագործների անունները չեն հրապարակվում:ԱՄՆ քաղաքացի, ձեռնարկատեր Նազարեթ Բերբերյանն ապրիլի 25-ին մոտ 20:00-ին դուրս է եկել Ամիրյան փողոցում գտնվող իր բնակարանից եւ այլեւս չի վերադարձել: Մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնել է ԶԼՄ-ներին, որ ստույգ տեղեկություն չունի Բերբերյանի խորհրդավոր անհետացման վերաբերյալ: Ոստիկանության աշխատակիցները չեն հայտնել, թե հարուցվել է արդյոք քրեական գործ ԱՄՆ քաղաքացու կորստյան մասին: Հայտնի է միայն, որ հետաքննությունը վարվում է ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն): Ոստիկանությունը եւ անվտանգության ծառայությունները չեն հաստատում եւ չեն հերքում մամուլի հաղորդագրություններն այն մասին, որ Նազարեթ Բերբերյանի գողացված մեքենան (մուգ կանաչ Toyota Land Cruiser) հայտնաբերել են ,Զվարթնոցե օդանավակայանի մոտ: Բերբերյանի ընտանիքը բնակվում է Կալիֆոռնիա նահանգի հարավային մասում: Նազարեթ Բերբերյանն անշարժ գույք ունի Երեւանի կենտրոնում, վերջերս սկսել է ,Լինարե Քոմփանիե հյուրանոցի շինարարությունը: Նազարեթ Բերբերյանն ունի նաեւ գորգերի ֆաբրիկա, որը գտնվում է Հայաստանի Արարատ մարզում: Բերբերյանի ընտանիքը եւ ընկերները հավաստիացնում են, որ նա թշնամիներ չուներ: Նազարեթ Բերբերյանը 1999-ից Հայաստանում զբաղվում էր բիզնեսով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |