Թրամփ․ Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյա բռնի տեղահանվեց Արցախից![]() 24 հոկտեմբերի 2024 - 10:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ, նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մյուս թեկնածու Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյա բռնի տեղահանվեց Արցախից։ Նա այդ մասին գրառում է կատարել Truth սոցիալական ցանցում։ «Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյա սարսափելի կերպով հալածվեց և բռնի տեղահանվեց Արցախից: Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի ԱՄՆ նախագահը: Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հետապնդվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումները, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»,–ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |