ՀՀ–ն նոր դեսպաններ ունի Ֆրանսիայում, Ավստրիայում, ԵԽ-ում, ՄԱԿ–ի գրասենյակներում![]() 26 հոկտեմբերի 2024 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագաիր է ստորագրել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը: Արման Խաչատրյանը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից և նշանակվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրերով նոր դեսպաններ են նշանակվել նաև Ավստրիայում, ԵԽ-ում, ՄԱԿ Ժնևի և Վիեննայի գրասենյակներում։ Արմեն Պապիկյանը հետ է կանչվել Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանի, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարի, Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից և նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Անդրանիկ Հովհաննիսյանն ազատվել է Շվեյցարիայում և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից և դեսպան է նշանակվել Ավստրիայում։ ՀՀ նախագահը նաև հոկտեմբերի 24–ին էր հետ կանչել և նշանակել մի շարք դեսպանների։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |