«Եվրաքվեի» շտաբ․ Ստորագրահավաքն ավարտված է, փաստաթուղթը կփոխանցվի ԿԸՀ![]() 26 հոկտեմբերի 2024 - 12:57 AMT PanARMENIAN.Net - «Հայկական Եվրաքվեի» շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները` հավաքվել է 60,000 ստորագրություն, որոնք փոխանցվելու են ԿԸՀ։ Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ։ ԿԸՀ–ն համապատասխան ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցի ԱԺ քննարկմանը «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խմբի անունից հայտնում ենք խորին երախտագիտությունն ու ջերմ շնորհավորանքները բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցեցին այս կարևոր նախաձեռնությանը։ Ձեր հավատարմության, աջակցման և անմնացորդ նվիրվածության շնորհիվ մենք անհրաժեշտ 60 հազար ստորագրություններն ապահովեցինք նախանշված ժամկետից կրկնակի ավելի շուտ՝ գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ սպասումները։ Այս ստորագրահավաքը վկայում է ոչ միայն ՀՀ քաղաքացիների ազատության հանդեպ ձգտումն ու ազգային արժանապատվությունը, այլև մեր հասարակության քաղաքական հասունությունը և միասնությունը՝ հանուն եվրոպական արժեքների։ Սա ուժեղ ազդակ է մեր մեծ տարածաշրջանում՝ Հարավ-Արևելյան Եվրոպայում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներում՝ դրական արձագանք թողնելով Վրաստանում և Մոլդովայում նույն օրերին ընթացող ժողովրդավարական շարժումներին։ Նախաձեռնող քաղաքական կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները պատրաստվում են այս պահին հավաքված ստորագրությունները ներկայացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը համապատասխան ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։ Մենք հաստատակամորեն կպաշտպանենք Ձեր ձայներն ու իղձերը՝ հասնելու մեր ընդհանուր նպատակին՝ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին: Կեցցե՛ ազատ, անկախ և եվրոպական Հայաստանը»,- ասված է հայտարարության մեջ։ Արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։, ավելի վաղ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու վերաբերյալ լսումներ էին նախաձեռնել ԱԺ–ում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |