Ֆինանսների նախարար․ 2025-ի կապիտալ ծախսերի 55.8%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին![]() 28 հոկտեմբերի 2024 - 11:46 AMT PanARMENIAN.Net - 2025թ․ պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերի 55․8 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախատեսվում է, որ 2025թ․ կապիտալ ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6․6 տոկոսը, որը 2024թ․ պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մակարդակին հավասար է, սակայն 2024թ․ սպասվող ծախսերի համեմատ շատ է 0․6 տոկոսով, գրում է Sputnik Արմենիան։ «Էական է նշել, որ կապիտալ ծախսերի 55․8 տոկոս ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Ոլորտի ծախսերը կկազմեն 664․7 միլիարդ դրամ, որը 20 տոկոսով կգերազանցի 2024թ․ պետբյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը»,- նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ արդյունքում պաշտպանությանն ուղղվող ծախսերը գալիք տարի կկազմեն համախառն ներքին արդյունքի 6 տոկոսը և 2024թ․-ի համեմատ 0․7 տոկոսով ավելին կլինեն։ «Սա ամենաէական մասն է մեր բյուջեի, որովհետև այստեղ է կենտրոնացած մեր ամբողջ ուժը, այսինքն՝ այն պոտենցիալը, ուժը, որ մենք դնում ենք, այս տարի պաշտպանության ոլորտի զարգացման մեջ է»,- շեշտել է նախարարը։ 2025թ․ սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն 905 միլիարդ դրամ, որը 13․9 տոկոսով կգերազանցի 2024թ․ պետբյուջեով սահմանված սոցպաշտպանության ծախսերը և կկազմի ՀՆԱ-ի 8․2 տոկոսը։ Կրթության ոլորտին կուղղվի 300 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշը 4․5 տոկոսով կգերազանցի 2024-ի ծախսերը և կկազմի ՀՆԱ-ի 2․7 տոկոսը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ծախսերը 2025թ․ կկազմեն 47․5 միլիարդ դրամ, ինչն էլ 89 տոկոսով է գերազանցում է նախորդ տարվա ծախսերը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |