Հարությունյան․ ՀՀ կայցելեն Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ

Հարությունյան․ ՀՀ կայցելեն Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ

PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ կայցելեն Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

«Նախատեսվում է Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որտեղ նաև կներկայացվի «Խաղաղության խաչմերուկը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա տեղեկացրել է , որ տարեվերջին կամ 2025-ի սկզբին Հայաստանում տեղի կունենա տարածաշրջանի տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայուցուցիչների հավաք, որտեղ կներկայացվի նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հարությունյանը հավելել է, որ առաջիկայում 4 օրով Հայաստան են այցելելու իրանցի փորձագետներ, կրկին քննարկման թեմաներից է լինելու «Խաղաղության խարմերուկը»։

Նա նշել է, որ կառավարությունն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջխաղացմանը։

Կառավարությունը մշակել ե ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջե կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո, որոնցով անցնում են։

 Ուշագրավ
---