Շվեյցարիայի ԱԳՆ պետքարտուղարն անձամբ Բաքվին տեղեկացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների մասին18 մայիսի 2009 - 21:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Բաքվում հանդիպել է Շվեյցարիայի ԱԳՆ պետքարտուղար Միխայել Ամբյուխելի հետ: Վերջինս հայտարարել է, որ իր այցի նպատակն է` խորհրդատվություններ անցկացնել Բաքվի ու Երեւանի միջեւ, ինչը հնարավորություն կընձեռի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ հարցերի քննարկման համար, որոնք հետաքրքրություն են ներկայացնում երկու կողմերի համար:Հանդիպման շրջանակներում Ամբյուխելը Մամեդյարովին նաեւ տեղեկացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Շվեյցարիայի միջնորդությամբ բանակցությունների մասին, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: 2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ: Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |