Պետդեպ․ ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգի պաշտոնական ձևակերպումը![]() 1 նոյեմբերի 2024 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման «կանոնակարգի պաշտոնական ձևակերպումը»։ Նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցում։ «ԱՄՆ–ն բարձր է գնահատում ՀՀ և Ադրբեջանի կողմից սահմանազատման կանոնակարգի պաշտոնական ձևակերպումը, որը վկայում է այն մասին, որ կայուն երկխոսության արդյունքում առաջընթացը հնարավոր է։ Մենք սատարում ենք կայուն, արժանապատիվ խաղաղության, անվտանգության և բարգավաճման հաստատմանը տարածաշրջանում»,–ասվում է գրառման մեջ։ Հայաստանն ու Ադրբեջանը վավերացրել են հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ ՀՀ նախագահն այն ստորագրել է ԱԺ վավերացումից հետո, իսկ Ադրբեջանում նման ընթացակարգ չի եղել՝ կանոնակարգը միանգամից ստորագրել է այդ երկրի նախագահը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 31–ին ԱԺ–ում ասել է, որ կողմերն առաջիկայում միմյանց պաշտոնապես կծանուցեն կանոնակարգի ուժի մեջ մտնելու մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |