Կոբախիձե․ Վրաստանում ընտրությունները մաքուր էին և արդար![]() 1 նոյեմբերի 2024 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են «մաքուր և արդար»։ Նա հավելել է, որ իշխանությունը պատրաստ է դա հաստատող ապացույցներ ներկայացնել։ Նա նշել է նաև ԿԸՀ–ի պատրաստակամությունը՝ արձագանքելու խախտումների մասին հաղորդումներին, և շնորհակալություն է հայտնել դատախազությանը, որն «անմիջապես արձագանքել է ԿԸՀ–ի դիմումին», հայտնում է 1tv.ge–ն։ Նա նաև ասել է՝ բոլորը պետք է հաշտվեն այն փաստի հետ, որ Վրաստանն անկախ պետություն է, և ընդունված օրենքներն այնտեղ գործում են։ Վրաստանի Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծիքների մասով և պետք է ստուգի նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունները խախտումների մասին։ Սակայան, Զուրաբիշվիլին հրաժարվել է գնալ դատախազություն։ Նա տեղի ունեցողն անվանել է ակնհայտ քաղաքական գործընթաց և հիշեցրել է ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որը կոչ էր արել հեռացնել պաշտոնից և ձերբակալել Վրաստանի նախագահին։ Կալանքի տակ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կոչ է արել Զուրաբիշվիլիին մտածել իրեն ներում շնորհելու մասին՝ երկրում ծավալվող իրադարձությունների ֆոնին, գրում է Apsny.ge-ն։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Մոսկվայից ստացված հրահանգներով ինքն ավելի քան 3 տարի գտնվում կալանքի տակ, իսկ Զուրաբիշվիլին «կարող է շտկել այդ անարդարությունը»։ Հոկտեմբերի 26–ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանքը» հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը։ Ընտրությունների ընթացքում հաղորդումներ են եղել բազմաթիվ խախտումների մասին։ Անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր կուսակցություննեից 3-ը հայտարարել է, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ընդունել հոկտեմբերի 26–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո նա կոչ էր արել բոլորին մասնակցել հոկտեմբերի 28–ին Թբիլիսիի կենտրոնում կայանալիք բողոքի հանրահավաքին, որոնք դեռ շարունակվում են ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |