Ռուսաստանը պատրաստ է երկարացնել Թուրքիա գազամատակարարման պայմանագիրը18 մայիսի 2009 - 22:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են սկսել դեպի Թուրքիա ռուսական բնական գազի մատակարարման պայմանագրի երկարացման աշխատանքները, որը լրանում էր 2012-ին, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում ռուսական կառավարության ղեկավարի հետ բանակցությունների արդյունքների մամլո ասուլիսի ժամանակ: «Ռուսական գազի մատակարարման համաձայնագրի ժամկետն այսպես կոչված արեւմտյան երթուղով, որը ստորագրվել էր 1986-ին, լրանում է 2012-ին,եւ մենք այսօր պայմանավորվել ենք այն մասին, որպեսզի անհապաղ սկսենք այդ համաձայնագրի երկարացման նախապատրաստումը», -ասել է Էրդողանը: Նրա խոսքերով, Թուրքիայում հիշում են, որ Ռուսաստանը Թուրքիային գազամատակարարման հարցում երբեք չի մատնել: «Եւ միշտ, դժվար պահերին, երբ մենք խնդիրներ ենք ունեցել փոխադրումների ապահովման հետ կապված, Ռուսաստանն օգնել է մեզ եւ անհրաժեշտ ծավալ է ապահովել»,- ասել է Էրդողանը: «Ես իմ անունից եւ թուրք ժողովրդի կողմից շնորհակալություն եմ հայտնում»,- ավելացրել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոտսին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |