Թրամփը հաղթել է տատանվող նահանգներից 2–ում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում

Թրամփը հաղթել է տատանվող նահանգներից 2–ում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում

PanARMENIAN.Net - ԱՄՆ–ում նոյեմբերի 5–ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով, որոնք դեռ հաշվարկի ընթացքում են, հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է տատանվող նահանգներից 2–ում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում, հայտնում է BBC-ն։

Նա առաջատար է նաև մյուս 5 տատանվող նահանգում։ Նշվում է, որ Թրամփը հաղթողի դիրքում է, սակայն, դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը դեռևս տեսականորեն կարող է հաղթել։

Թրամփն արդեն ապահովել է հաղթանակի համար անհրաժեշտ ընտրիչների 270 քվեից 230–ը, իսկ Քամալա Հարիսը՝ 182–ը։

Միաժամանակ ընթանում են Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընտրություններ։ Հանրապետականները մեծամասնություն են ստացել Սենատում՝ Արևմտյան Վիրջինիայում և Օհայոյում դեմոկրատներին պարտության մատնելուց հետո։ Չնչին տարբերությամբ Սենատում գերիշխում էին դեմոկրատները։ Ներկայացուցիչների պալատի ընտրությունների ելքը դեռ պարզ չէ։

ԱՄՆ նախագահական ընտրությունները և Կոնգրեսի երկու պալատի ընտրությունները ռեկորդային են ծախսերի մակարդակով՝ 2024–ին ծախսվել է կրկնակի անգամ ավելի գումար, քան 2016–ին։

Քվեարկելու իրավունք ունեցող ԱՄՆ քաղաքացիներն ընտրում են ոչ թե կոնկրետ թեկնածուներին, այլ Ընտրողների կոլեգիայի անդամներին՝ ընտրիչներին։ Ընտրիչներն այնուհետև իրենց ձայնը տալիս են տվյալ նահանգում առավելագույն ձայներ ստացած թեկնածուի օգտին։ Այն թեկնածուն, որը ստանում է ընտրիչների ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 538-ից առնվազն 270-ը, ընտրվում է նախագահ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---