Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ–Ադրբեջան կարգավորումն ու ԵՄ–ի հետ գործակցությունը

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ–Ադրբեջան կարգավորումն ու ԵՄ–ի հետ գործակցությունը

PanARMENIAN.Net - Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Նրանք մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ:

Փաշինյանը շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման քայլերին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա գործակցությանը վերաբերող հարցեր:

Փաշինյանը և Մակրոնը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կողմերն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների, վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան լիովին աջակցում է նախաձեռնություններին, որոնք ուղղված ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության խթանմանը, այդ թվում՝ ՀՀ–ի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

 Ուշագրավ
---