Էդվարդ Նալբանդյանը եւ Սեյրան Օհանյանը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Բրյուսելում կայանալու է 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստն, որին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելեն Բրյուսել: Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից առաջ նախատեսվում է Հայաստանի ԱԳ եւ պաշտպանության նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:Նիստի շրջանակներում քննարկվելու է Հայաստան-ՆԱՏՕ համալրված Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---