ՎԶԵԲ-ը սկսել է կապիտալի ավելացման ծրագրի նախնական քննարկումը19 մայիսի 2009 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նախնական քննարկում է սկսել կապիտալի ավելացման ծրագրի վերաբերյալ, հաղորդել է Լոնդոնում կայացած խորհրդաժողովում ՎԶԵԲ-ի նախագահ Թոմաս Միրովը: «Մենք սկսել ենք գործարար ակտիվության աճի եւ ռիսկերի առավել արդյունավետ պատասխանի պայմաններում բանկի կապիտալի ավելացման հնարավորության շուրջ առաջին նախնական բանավեճը»,-ասել է նա, ընդգծելով, որ այդ միջոցը չպետք է քննարկվի որպես հակաճգնաժամային: «Այն միջնաժամկետ է»,-պարզաբանել է ՎԶԵԲ-ի ղեկավարը: Ըստ Թ.Միրովի, սկսված բանավեճում բանկի 63 բաժնետերերը կիսվում են երկու խմբի` մի մասը հանդես է գալիս կապիտալի ավելացման օգին, մյուս մասը` կտրականապես դեմ է: Սակայն, ընդգծել է Թ.Միրովը, այս տարաձայնություններն անընդունելի են: Ըստ բանկի ղեկավարի, 2010 հունվար-փետրվարին կմշակվեն նախնական խորհուրդներ: Նախատեսվում է, որ վերջնական որոշումը կապիտալի ավելացման մասին կկայացվի 2010թ. մայիսին ՎԶԵԲ-ի կառավարիչների խորհրդի տարեկան նիստում, որը տեղի կունենա Զագրեբում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Այժմ ՎԶԵԲ-ի կապիտալը շուրջ 20 մլրդ եվրո է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |