ՀՀ–ն ՄԱԿ–ում կողմ է քվեարկել նացիզմի հերոսացման դեմ ՌԴ նախաձեռնած բանաձևին

ՀՀ–ն ՄԱԿ–ում կողմ է քվեարկել նացիզմի հերոսացման դեմ ՌԴ նախաձեռնած բանաձևին

PanARMENIAN.Net - Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած՝ նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ բանաձևին, որը նախաձեռնել էր Ռուսաստանը։

ՀՀ–ից բացի, բանաձևին կողմ է քվեարկել ևս 115 երկիր, դեմ է եղել 54–ը, ձեռնպահ է քվեարկել 11 երկիր, այդ թվում՝ Թուրքիան։

Բանաձևով խստորեն դատապարտվում են նացիզմի հերոսացման և քարոզչության հետ կապված միջադեպերը, ողջունելի են համարվում պատմական ճշմարտությունը պահպանելու ջանքերը

Փաստաթուղթը կոչ է անում պետություններին վերացնել ռասայական խտրականության բոլոր ձևերը համապատասխան բոլոր միջոցներով, այդ թվում օրենսդրական մակարդակով, եթե դա են պահանջում հանգամանքները:

 Ուշագրավ
---