ԱՊՀ երկրների փորձագետները բանակցություններ են վարել Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նախագծով19 մայիսի 2009 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ Գործադիր կոմիտեի Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նախագծով զբաղվող բաժանմունքում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից երկրների փորձագետների աշխատանքային խմբի առաջին նիստը: Ինչպես հաղորդում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամլո ծառայությունը, աշխատանքին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, ՌԴ-ի, Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները, ԱՊՀ Գործադիր կոմիտեի պատասխանատու աշխատակիցները: Չեն մասնակցել Ղազախստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները: Բոլոր մասնակից պետությունները նախապես իրենց դիտողություններն ու առաջարկներն են ներկայացրել Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նախագծի վերաբերյալ: Նիստի մասնակիցները որոշել են խնդրել ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը լրամշակել պայմանագրի նախագիծը, հաշվի առնելով տեղի ունեցած քննարկումն ու ներկայացնել այն մինչեւ 2009թ. հունիսի 15-ը ԱՊՀ Գործադիր կոմիտե` ԱՊՀ մասնակից պետություններին հղելու համար: Բացի այդ, նիստի մասնակիցները խնդրել են ճշտել Ղազախստանի ու Ուզբեկստանի դիրքորոշումները պայմանագրի նախագծի համաձայնեցման աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ: Ընդունվել է նաեւ ուղերձ Թուրքմենստանի կառավարությանը` ԱՊՀ մասնակիցների փորձագիտական աշխատանքային խմբին միանալու խնդրանքով: Աշխատանքային խմբի հերթական նիստը տեղի կունեա հուլիսին Մոսկվայում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |