«Ռուսգյուղհսկողություն». Հայաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից եկած ապրանքը ենթակա է ոչնչացման19 մայիսի 2009 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից ժամանած ավիաուղեւորներին պատկանող կենդանական ծագում ունեցող սննդամթերքն առգրավվել է Տյումենի մարզի օդանավակայաններում եւ ենթակա է ոչնչացման: Ինչպես «Տյումենի գիծ» գործակալությանն է հաղորդում «Ռուսգյուղհսկողության» վարչության մամլո ծառայությունը, կոչնչացվի 50 կգ կաթնամթերք, 14 կգ մսամթերք ու երկու տասնյակ հավկիթ: Ըստ «Ռուսգյուղհսկողության» վարչության տեսուչների, նման գործողությունների համար հիմք է տալիս ՌԴ տարածք կենդանական ծագում ունեցող ցանկացած ապրանք ներկրելու արգելքի մասին օրենքն, այդ թվում ձեռքի պայուսակներում եւ բեռում առանց «Ռուսգյուղհսկողության» թույլտվության եւ ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի: Այդ պահանջների կատարումը խիստ կարեւոր է այնպիսի վարակիչ հիվանդությունների տարածման վտանգի պատճառով, ինչպիսիք են խոզագրիպը, խոզերի աֆրիկյան ժանտախտը, թռչնագրիպը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |