Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է 2011 թ. Աշխարհի առաջնությանը:19 մայիսի 2009 - 14:06 AMT PanARMENIAN.Net - ՖուտբոլիՀայաստանի երիտասարդական հավաքականը (մինչեւ 21 տարեկան) ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում, որը կտեւի մինչեւ մայիսի 20-ը: Թիմը կանգ է առել «Ռեջինէ» հյուրանոցում, իսկ մարզումներն անցկացնում է «Փյունիկ» ՖԱ-ի եւ «Հանրապետական» մարզադաշտերում: Ինչպես հաղորդում է ՀՖՖ-ի մամլո ծառայությունը, մարզիչների շտաբը` հավաքականի գլխավոր մարզիչ դանիացի Ֆլեմին Ստերլիցեւի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաքին մասնակցելու հրավիրել է 21 ֆուտբոլիստի:Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է 2011 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում առաջին երկու խաղին Շվեյցարի հավաքականի հետ` մրցակցի դաշտում եւ Թուրքիայի հավաքականի հետ` սեփական դաշտում, որոնք տեղի կունենան համապատասխանաբար հունիսի 5-ին Վիլ քաղաքի «Բերգոլց» մարզադաշտում եւ հունիսի 9-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: Ուսումնամարզական հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը. Դարպասապահներ` Գ-որգ Պրազյան («Արարատ») Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ») Պաշտպաններ` Կարեն Խաչատրյան («Փյունիկ») Արտակ Անդրիկյան («Փյունիկ») Գագիկ Դաղբաշյան («Բանանց») Արտաշես Առաքելյան («Կիլիկիա») Կիսապաշտպաններ` Կամո Հովհաննիսյան («Փյունիկ-2») Դավիթ Մանոյան («Փյունիկ») Էդգար Մալաքյան («Փյունիկ») Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ») Սարգիս Կարապետյան («Բանանց») Արտակ Դաշյան («Բանանց») Կառլեն Մկրտչյան («Փյունիկ») Արտակ Ալեքսանյան («Փյունիկ») Արթուր Յուսպաշյան (,Փյունիկե) Արտակ Եդիգարյան (,Փյունիկե) Հարձակվողներ` Գ-որգ Ղազարյան («Փյունիկ») Նորայր Գյոզալյան («Բանանց») Միհրան Մանասյան («Փյունիկ») Վարդան Պետրոսյան («Իմպուլս») Հրանտ Գ-որգյան («Բանանց») ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |