ՌԴ ԱԳՆ․ ՀՀ–ն հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից![]() 16 նոյեմբերի 2024 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցության մասին հարցին, ասել է, որ հայկական կողմի հայտարարությունները վկայում են, որ Երևանն իրեն հեռու է պահում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից։ Այն հարցին, թե արդյոք Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը, Պանկինը պատասխանել է, որ այն պետք է ուղղել հայկական կողմին, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Այդ հարցով դիմեք հայկական կողմին։ Թեև, դատելով հայկական կողմի հայտարարություններից, Երևանն այս փուլում դիստանցավորվում է ՀԱՊԿ աշխատանքից բացարձակապես բոլոր ձևաչափերում»,–ասել է նա։ Նոյեմբերի 14–ին ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, մեկնաբանելով ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի մասնակցությունը նոյեմբերի 14–ին Մոսկվայում կայացած հանդիպմանը, ասել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ, հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ Արսենյանը մասնակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը։ Սեպտեմբերին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության միջազգային ֆորումում ասել էր, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |