Կորեացի գիտնականները հայտարարել են խոզի գրիպի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին19 մայիսի 2009 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հարավային Չխունչխոյի ազգային համալսարանի մի խումբ կորեացի գիտնականներ հաղորդել են աշխարհի 39 երկրում ավելի քան 8,5 հազար մարդ վարակած H1N1 գրիպի նոր շտամի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքներն ուրբաթ օրն հաջողությամբ ավարտելու մասին:Միկրոկենսաբանների խոսքերով, նրանք հաջողության են հասել` կուլտիվացնելով ԱՄՆ-ի վերահսկման եւ հիվանդությունների կանխման կենտրոնների կողմից տրամադրված հարուցիչի «ստանդարտ» նմուշները: Աշխատանքը տեւել է 11 օր: Պատվաստանյութը ստացել է CNUK-RG A/CA/4xPR/8 (H1N1) անվանումը: Ստացված դեղամիջոցն իր արդյունավետությունը ցույց է տվել in vitro, մարդու եւ կապիկի բջիջների նմուշներում: Գիտնականներն ԱՀԿ -ին տեղեկացրել են, որ պատրաստ են դեղագործական ընկերություններին եւ ողջ աշխարի հետազոտողներին անվճար տեղեկատվություն տրամադրել իրենց պատվաստանյութի մասին, ինչպես նաեւ անվճար պատրաստ են տրամադրել վերջինիս նմուշները: Գիտնականների խումբը խոստանում է պատվաստանյութի զանգվածային արտադրությունը սկսել սեպտեմբերին, այն բանից հետո, երբ կավարտվեն կլինիկական փորձարկումները: Նախատեսվում է, որ պատվաստանյութը թանկ չպետք է լինի: Հարավային Կորեայի բոլոր բնակիչների պատվաստումը կարժենա 60 մլն վոն (47 հազար դոլար): Հարավային Կորեայում արձանագրվել է խոզի գրիպի 3 հաստատված դեպք: Բոլոր հիվանդները ողջ են, հաղորդում է openbiz.com.ua-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |