Փաշինյանը Թրամփի հետ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր է քննարկել![]() 18 նոյեմբերի 2024 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ նոյեմբերի 16–ին տեղի ունեցած հեռախոսազրույցում շնորհավորել է վերջինիս ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիների զարգացումների և ընթացիկ վիճակի մասին: Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր: Նախընտրական արշավի վերջում Թրամփն անդրադարձել էր նաև հայկական թեմային՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ և հեռախոսազրույց ունենալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։ Նա նաև հայամետ գործիչների է նշանակել առանցքային պաշտոններում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |