Հայաստանի հավաքականը հաղթել է Լատվիային ՈւԵՖԱ Ազգերի լիգայում![]() 18 նոյեմբերի 2024 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության 6-րդ մրցափուլում հաղթել է Լատվիային 2։1 հաշվով։ Արտագնա խաղում գոլերի հեղինակ են դարձել Էդուարդ Սպերցյանը և Արթուր Միրանյանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանն ասուլիսում ասել է, որ ծանր խաղ ստացվեց, հայտնում է Արմենպրեսը։ «Մեզ համար ծանր խաղ ստացվեց: Երկրորդ կեսում խաղը փոխվեց, և տղաները կատարեցին այն հանձնարարությունը, որը տրվել էր նրանց: Ես նրանցից միայն համբերություն էի պահանջել: Պետք էր սպասել մեր պահին»,- ասել է նա հետխաղային ասուլիսում։ Վերջին տուրից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Այս խմբում 16 միավորով առաջին տեղում Հյուսիսային Մակեդոնիան էր: Ֆարերյան կղզիների թիմը 3-րդն է, իսկ Լատվիան վերջին տեղում է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |