ՀՀ և Իրանի ԱԳ նախարարներն ընդլայնված գործակցության հարցեր են քննարկել![]() 22 նոյեմբերի 2024 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Նա այդ մասին հայտնել է X–ի իր էջում։ «Իմ գործընկեր Արաղչիի հետ զրույցում անդրադարձել ենք օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված համագործակցությանն այնպիսի ոլորտներում, որոնք հետագայում կարող են հավելյալ օգուտ տալ երկու երկրի քաղաքացիներին»,–ասվում է գրառման մեջ։ Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց էին ունեցել նաև նոյեմբերի 14–ին։ Զրուցակիցները քննարկել էին երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ըստ ՀՀ ԱԳՆ–ի՝ «անդրադարձ էր կատարվել առաջիկա միջոցառումներին»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |