Եվրատեսիլ 2009. Ադրբեջանում քվեարկել են Հայաստանի ներկայացուցիչների օգտին19 մայիսի 2009 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Եվրատեսիլ 2009 եզրափակչին քվեարկել են Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերի օգտին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է գերմանական Digame mobile ընկերության` ձայների հաշվարկով զբաղվող ներկայացուցիչ Թոմաս Նիդերմայերը: Միաժամանակ նա հայտարարեց, որ իրավունք չունի ասել Ադրբեջանից եկած ձայների հստակ քանակը:Նա նաեւ հայտնեց, որ ընկերությունը Հայաստանի Հանրային հեռուստատեսությունից տեղեկություն է ստացել այն մասին, որ Եվրատեսիլ 2009 եզրափակիչի հեռարձակման ժամանակ հեռախոսահամարը ցուցադրող էկրանի հատվածը, որով հեռուստադիտողները կարող էին քվեարկել հայ մասնակիցների օգտին, փակ է եղել: Թոմաս Նիդերմայերի խոսքերով, տվյալ պահին այդ տեղեկատվությունը ստուգվում է: Digame ընկերությունը գերմանակն T-Mopile հսկայի ենթաբաժանմունքն է եւ լայնամասշտաբ հեռախոսային եւ SMS-քվեարկության կազմակերպման ծառայություններ է առաջարկում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |