Պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատմամբ Հայաստանը Եվրատեսիլ-2009-ում զբաղեցրել է 15-րդ տեղը

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2009»-ի կազմկոմիտեն հրապարակել է այն միավորներն, որ երգի մրցույթի մասնակից երկրները ստացել են մասնագիտական ժյուրիից: Մրցակիցների գնահատման համակարգը հեռուստադիտողի եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության միջոցով առաջին անգամ փորձարկվեց այս տարի: Գնահատմանը մասնակցել են 210 պրոֆեսիոնալ երաժիշտներ` 5-ական հոգի մրցակից յուրաքանչյուր 42 երկրից: Ժյուրիի անդամներից պահանջվում էր լինել պրոֆեսիոնալ եւ ներգրավված երաժշտական ինդուստրիայի մեջ, ինչպես նաեւ գրավոր հաստատել անկախ քվեարկելու պարտավորությունը:



Ինչպես հաղորդւմ է Եվրոպական հեռարձակողների միությունը, Ալեքսանդր Ռիբակը հաղթող կդառնար նույնիսկ եթե քվեարկությունը միայն ժյուրիի միջոցով կատարվեր: Պրոֆեսիոնալները Նորվեգիայի մասնակցին են շնորհել 312 միավոր: Այլ մրցակիցների տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ`



2.Իսլանդիա-260 միավոր

3.Մեծ Բրիտանիա-223 միավոր

4.Ֆրանսիա-164 միավոր

5.Էստոնիա-124 միավոր

6.Դանիա-120 միավոր

7.Թուրքիա-114 միավոր

8.Ադրբեջան-112 միավոր

9.Իսրայել-107 միավոր

10.Հունաստան-93 միավոր

11. Մոլդովա-93 միավոր

12. Բոսնիա ու Հերցոգովիան-90 միավոր

13. Մալթա-87 միավոր

14.Գերմանիա-73 միավոր

15.Հայաստան-71 միավոր

16.Ուկրաինա-68 միավոր

17.Ռուսաստան-67 միավոր

18.Պորտուգալիա-64 միավոր

19.Խորվաթիա-58 միավոր

20.Լիտվա-31 միավոր

21.Ռումինիա-31 միավոր

22.Շվեդիա-27 միավոր

23.Ալբանիա-26 միավոր

24.Ֆինլանդիա-12 միավոր

25.Իսպանիա-9 միավոր



«Մենք կարծում ենք, որ սա ճիշտ պահ էր քվեարկության նոր համակարգ ներդնելու համար,-հայտարարել է մրցույթի գործադիր տնօրեն Սվանտե Ստոկելիուսը:-Սա աներեւակայելի է` եւ հեռուստադիտողները, եւ պրոֆեսիոնալ ժյուրին հիմնականում ընտրեցին նույն կատարողին: Ոմանք բարձր գնահատականներ ստացան ժյուրիի շնորհիվ, ոմանք առավել բարձր տեղեր գրավեցին Եվրոպայի հանդիսատեսի աջակցության շնորհիվ: Արդյունքների հրապարակումը եւս նվազ կանխատեսելի էր, չնայած որ ակնհայտորեն աջակցություն էր ստացել Ալեքսանդր Ռիբակի կատարումը»:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---