Սրբուհի Գալյանն ԱՄՆ Պետդեպի 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է![]() 10 դեկտեմբերի 2024 - 13:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդգրկվել է ԱՄՆ Պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։ Նա ընդգրկվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար։ «Շնորհավորում ենք Սրբուհի Գալյանին, որը պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է։ ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին ճանաչում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար»,–ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |