Բաքվի հերթական պահանջը՝ ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ–ում պետք է ավարտվի![]() 12 դեկտեմբերի 2024 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանից Հայաստանի հասցեին պարբերաբար հնչող պահանջներին միացել է ևս մեկը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը հայտարարել է, թե ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ–ում պետք է ավարտվի։ Ըստ նրա, Բաքուն ԵՄ որևէ առաքելության ներկայության անհրաժեշտություն հայ–ադրբեջանական սահմանին չի տեսնում, գրում է Minval.az-ը։ «Այդ առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Առաքելության տեղակայումը համաձայնեցվել էր Պրահայում ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այդ առաքելությունը նախատեսվում էր որպես կարճաժամկետ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այն վերածվում է մշտական առաքելության, դրա կազմն ու աշխարհագրությունն ընդլայնվում են»,–ասել է նա։ Նա հավելել է, որ սահմանազատման գործընթացին երրոդ կողմի մասնակցության անհրաժեշտություն Բաքվում չեմ տեսնում, քանի որ այն անցնում է «ՀՀ և Ադրբեջանի միջև փոխադարձ ընկալման և խաղաղության պայմաններում»։ «Մենք չենք համարում, որ ԵՄ առաքելությունը գործոն է, որը նպաստում է խաղաղության ամրապնդմանը տարածաշրջանում։ Հակառակը՝ նրա ներկայությունը մտահոգություն է առաջացնում»,–ասել է Հաջիևը։ Սա վերջին շրջանում ադրբեջանական կողմից ներկայացվող արդեն 5–րդ պահանջն է ՀՀ–ին։ Միայն վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ մի շարք պահանջներ են ներկայացրել ՀՀ–ին՝ ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հնչեցրած՝ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու պահանջից բացի, ԱԳ նախարար Բայրամովը ԵԱՀԿ–ում խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |