The Print. Ադրբեջանը ցանկացել է Հնդկաստանից զենք գնել, Նյու Դելին մերժել է

The Print. Ադրբեջանը ցանկացել է Հնդկաստանից զենք գնել, Նյու Դելին մերժել է

PanARMENIAN.Net - Հայաստանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին, որը մի քանի տեսակի զենք և պաշտպանական համակարգեր է գնում Հնդկաստանից, Ադրբեջանը երրորդ երկրի միջոցով տեղեկացրել է, որ ցանկանում է զենք գնել Նյու Դելիից՝ կշեռքի նժարները հավասարակշռելու համար, գրում է հնդկական The Print-ը։

Միաժամանակ, լրատվամիջոցը նշում է, որ խնդրանքը, որը եկել էր շատ բարեկամ երկրի միջոցով, անտեսվել է Հնդկաստանի կողմից։ Ըստ աղբյուրի՝ Նյու Դելին հասկացրել է բարեկամ երկրին, որ Հնդկաստանն է որոշում իր երկկողմ հարաբերություններն ու առաջնահերթությունները, և չի ցանկանում, որ որևէ այլ երկիր միջնորդ լինի, գրում է Factor.am-ը։

Իրավիճակին ծանոթ աղբյուրները The Print-ին ասել են, որ Բաքուն երբեք ուղղակիորեն չի շոշափել այդ թեման Նյու Դելիի հետ՝ ո՛չ պաշտոնապես, ո՛չ էլ ոչ պաշտոնապես: Փոխարենը, երրորդ երկիր է այդ հարցով դիմել Հնդկաստանին՝ ասելով, որ եթե հարավասիական երկիրը ցանկանում է արտահանել իր տեղական արտադրության սպառազինությունը և փնտրում է երկարաժամկետ գործընկեր, կարող է նայել դեպի Ադրբեջան։ Իրավիճակին ծանոթ The Print-ի աղբյուրները հայտնել են, որ Ադրբեջանը պատրաստ է համաձայնագրեր կնքել, որոնք նման են իր հակառակորդ Հայաստանի և Հնդկաստանի հետ կնքված գործարքնեերին։ Հայաստանը դիտարկում է նաև Astra հրթիռներ ձեռք բերելու հնարավորությունը՝ Su30 կործանիչների իր պարկն ուժեղացնելու համար։

Ըստ The Print-ի՝ Հնդկաստանի համար Հայաստանը ոչ միայն եղել է հետևողական պաշտպանական գործընկեր, այլև դիտարկվում է որպես քաղաքական գործընկեր տարածաշրջանում, որը սերտ կապեր ունի Ֆրանսիայի հետ։ Հնդկաստանի մեկ այլ ռազմավարական գործընկեր՝ Հունաստանը, կարող է Հայաստան ուղարկել իր հնացած ռուսական սպառազինությունը՝ օգնելու զարգացնել իր պաշտպանունակությունը՝ որպես տարածաշրջանում Հնդկաստանի հետ հնարավոր առանցքի մաս: Երևանը նաև Ջամուի և Քաշմիրի հարցում Հնդկաստանի դիրքորոշման ջատագովն է։

Հրապարակման համաձայն՝ Հնդկաստանը, Ֆրանսիան և Հունաստանը ձգտում են աջակցել Հայաստանի անվտանգության կարողություններին։

Միաժամանակ, 2017 թվականից Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանն էլ կենտրոնացել են եռակողմ համագործակցության խորացման վրա։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ Բաքուն մնում է կարևոր զբոսաշրջային ուղղություն հնդիկների համար, նա և ներդրումներ է ստացել Հնդկաստանի նավթի և բնական գազի կորպորացիայից (ONGC):

2023 թվականին Ադրբեջանի և Հնդկաստանի միջև առևտուրը կազմել է 1․435 միլիարդ դոլար, ինչը տարածաշրջանում ամենամեծն է Նյու Դելիի համար։ Հնդկաստանն Ադրբեջանի յոթերորդ խոշոր առևտրային գործընկերն է և ադրբեջանական հում նավթի երրորդ խոշոր ուղղությունը: Այս տարվա սկզբին ONGC Videsh Limited (OVL)՝-ն ավելացրել է իր մասնաբաժինը Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ACG) նավթահանքերում և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշարում՝գնելով նորվեգական Equinor-ի մասնաբաժինը 60 միլիոն դոլարով: Համեմատության համար նշվում է, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև առևտուրը 2023 թվականին կազմել է 134 միլիոն դոլար։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---