Ռուսաստանը եւ Հայաստանը 15 տարի ժամկետով 500 միլիոն դոլար արժողությամբ վարկի համաձայնագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը եւ Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը համաձայնագիր են ստորագրել Հայաստանին 15 տարով 500 մլն արժողությամբ վարկ տրամադրելու մասին LIBOR դրույքաչափով պլյուս 3 տոկոս` ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը աջակցելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Կուդրինի խոսքերով սա նպաստավոր դրույքաչափով վարկ է. ներկա պայմաններում այն կազմում է տարեկան շուրջ 4 տոկոս: «Մենք 5 տարով հիմնական պարտքի վճարման նպաստավոր շրջան ենք տրամադրում, որի ընթացքում մեզ վճարելու են միայն վարկի տոկոսները»,- ասել է նա:



Հայաստանի ֆինանսների նախարարի խոսքերով Ռուսաստանի տրամադրած վարկը ճգնաժամի պայմաններում Հայաստանի տնտեսության համար լուրջ աջակցություն կհանդիսանա:



Նա նշեց, որ Հայաստանը միշտ պատասխանատվությամբ է վերաբերվում վարկերի վճարումներին, եւ համոզվածություն հայտնեց, որ այդ վարկի հետ կապված կկատարվեն բոլոր պարտականությունները:



Ստացված միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքի զարգացմանը, փոքր եւ միջին բիզնեսի եւ ընդհանուր տնտեսության աջակցությանը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---