Մոսկվայի Փարաջանովի անվ. թատրոնն առաջին անգամ հյուրախաղերով այցելել է Հայաստան20 մայիսի 2009 - 19:48 AMT PanARMENIAN.Net - 15 տարի շարունակ Մոսկվայում գործում է Փարաջանովի անվ. մշակութային կենտրոնը: Այդ ընթացքում մշակութային կենտրոնի թատերական խումբը զանազան բեմադրություններով ելույթներ է ունեցել Մոսկվայում եւ մի քանի եվրոպական երկրներում: Իր 15-ամյակի եւ մեծ ռեժիսորի 85-ամյակի կապակցությամբ թատերական խումբն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում «Վրեժ կլուծեմ սիրո միջոցով» բեմադրության պրեմիերայով:Ներկայացման հեղինակ, Փարաջանովի անվ. մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբեի խոսքով, պիեսը հիմնված է մեծ վարպետի երազների եւ հույզերի վրա Ի.Բերգմանի, Թ.Ուիլյամսի եւ Մ.Պավիչի հայելային ներկայությամբ: Ներկայացման պրեմիերան կկայանա մայիսի 22ճին Սունդուկյանի անվ. թատրոնի բեմում: «Գաղտնիք չէ, որ Փարաջանովի հանճարը առանձնահատուկ երեւույթ է Եվրոպայի համար: Մեր հիմնական նպատակն է` մշտապես հիշեցնել նրա մասին եւ թույլ չտալ, որպեսզի մոռանան արմատներով հայ հանճարի մասին»,- ասել է Գաբեն առաջիկա պրեմիերային նվիրված մամլո ասուլիսին:- «Այս նոր ներկայացման նպատակը ցանկությունն է` հանդիսատեսին կտրելու շրջակա իրականությունից եւ նրան տանել հեռու դեպի փարաջանովյան հույզերի աշխարհը»: Թատրոնի առաջին հյուրախաղերով կնշանավորվեն Սերգեյ Փարաջանովի 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որոնց ընթացքում այս տարվա աշնանը Մոսկվայում ծրագրվում է անցկացնել վարպետի հանճարին նվիրված փառատոն: Բացի ներկայացումներից Մոսկվայի Փարաջանովի մշակութային կենտրոնում նակցացվում են զանազան մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, կինեմատոգրաֆիական սյուրռեալիզմի վարպետի աշխատանքների շարքերի ցուցադրություններ եւ հանդիպումներ բոլոր նրանց հետ, ովքեր ժամանակին հնարավորություն են ունեցել աշխատելու Սերգեյ Փարաջանովի հետ: Սերգեյ Հովսեփի Փարաջանովը հայ խորհդային ռեժիսոր եւ սցենարիստ է: Ծնվել է 1924թ. հունվարի 9-ին Թբիլիսիում: Իսկական ազգանունն է Փարաջանյան: Ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (1951թ., Իգոր Սավչենկոյի արվեստանոց): 1949-1960թթ. Ա.Պ.Դովժենկոյի անվան Կիեւյան կինոստուդիայի ռեժիսոր: 1960-1980թթ. «Արմենֆիլմ» եւ «Գրուզիա-ֆիլմ» կինոստուդիաների աշխատակից: Սցենարների հեղինակ եւ համահեղինակ, մի շարք ներկայացումների եւ ֆիլմերի բեմանկարիչ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |