Պետդեպը՝ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների մասին․ Կոչ ենք անում Բաքվին հարգել մարդու իրավունքները

Պետդեպը՝ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների մասին․ Կոչ ենք անում Բաքվին հարգել մարդու իրավունքները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը ճեպազրույցում, անդրադառնալով Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին, ասել է, որ ԱՄՆ–ն մշտապես կոչ է անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները։

Նա այդպես է պատասխանել նրանց ճակատագրի և այն մասին հարցին, որ Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերին թույլ չեն տալիս մուտքն Ադրբեջան և հանդիպում մարդու հետ, որին նա պետք է պաշտպանի։

«Երբ խոսքն Ադրբեջանում պահվող կալանավորների կարգավիճակի մասին է, չխոսելով ոչ մի կոնկրետ դեպքի մասին, դուք տեսնում եք, որ մենք մշտապես կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները երկրի ներսում, այդ թվում՝ կալանքի տակ գտնվողների պարագայում։ Դուք տեսել եք, թե մենք ինչ գործողություններ ենք ձեռնարկել, թեև չենք տեսել, որ Ադրբեջանը հարգի մարդու հիմնարար իրավունքներն Ադրբեջանի ներսում։ Մենք կշարունակենք այդ քաղաքականությունը»,–ասել է Միլլերը։

Դեկտեմբերի 16–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազներն Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ մոտ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել։ Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը, հայտնել է նրա պաշտպանական թիմը:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Լեռնային Ղարաբաղի ղեկավարության դեմ հարուցված քրեական գործն ուղարկել է դատարան։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պետական մարմիններին դիմել է «համագործակցելու» առաջարակով այդ գործի շրջանակում՝ հայտարարելով, թե «կասկածյալներ» կան նաև ՀՀ տարածքում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---